Արցախը հերքել է ՊԲ զինծառայողների վիրավորվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը

«նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»։
arcaxi-pb2

Արցախի Հանրապետության պաշտպանության  նախարարությունը հերքել է Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկությունը ՊԲ զինծառայողների վիրավորվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ԱՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում:

Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին»:

*

*