«Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծին

Նախքան նիստի օրակարգին անցնելը՝ Արցախի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունիսին զոհված զինծառայողների հիշատակը
arcaxi-aj

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախաձեռնությամբ եւ առաջարկած օրակարգով, տեղեկացնում է aparaj.am-ը:

Նախքան նիստի օրակարգային 4 կետերին անցնելը՝ Արցախի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է հունիսին զոհված զինծառայողների հիշատակը, որից հետո նիստին ներկա 29 պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են օրակարգում ներառված «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով:

Օրենքի նախագիծը խորհրդարանին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, նշելով, որ օրենքի ընդունումը բխում է Արցախում կենսաթոշակային բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից:

«Ներկայումս Արցախում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից, եւ քանի որ բյուջետային սահմանափակ միջոցների հաշվին հնարավոր չէ ապահովել կենսաթոշակառուի նույն եկամտի մակարդակը, որն անձն ունենում է աշխատանքային տարիներին՝ նախագծով առաջարկվում է ստեղծել մի համակարգ, որը միջին եւ երկար ժամկետում կապահովի կայուն ինքնաֆինանսավորվող կենսաթոշակային համակարգ՝ նպաստելով կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը»,- ասել է Հարությունյանը:

Կառավարության նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձեւավորել 2.5 եւ 7.5 տոկոս համամասնությամբ. 2.5 տոկոսը կվճարվի քաղաքացու, 7.5 տոկոսը` պետության կողմից: Իսկ հավաքված գումարներն ամբողջությամբ կուտակվելու են օտարերկրյա կուտակային ֆոնդերում եւ ընկերություններում, ինչը եւ մտահոգել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանին:

«Դեռ չճանաչված Արցախի կառավարությունն ի՞նչ լծակներ ունի ֆինանասական պատասխանատու հանդիսացող միջազգային կառույցների վրա՝ ընկերությունների սնանկության դեպքում գումարները վերադարձման տոկոսների մեխանիզմը սահմանելու առումով»,-նշել է նա:

Պատգամավորի այս հարցադրմանն ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշել է, որ օրենքով Արցախի քաղաքացիների կուտակած գումարների վճարման երաշխավորը հանդիսանում է Արցախի Հանրապետությունը:

«Մյուս բոլոր դրույթները, որոնք վերաբերում են ներդրումային ֆոնդերի հսկողության, սնանկության գործընթացներին եւ նմանատիպ այլ գործընթացներին՝ սրանք բոլորը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ՝ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ ակտերով»,- ասել է Հարությունյանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները