Հակառակորդը կրկին օգտագործել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել:
spayk-bekorner

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:

Հիշեցնենք, որ հակառակորդը նմանատիպ հրթիռ էր կիրառել նաեւ 1 օր առաջ։

*

*