Հայկական զինուժը չի հրդեհել ադրբեջանական բնակավայրերի մոտակա տարածքները

Պարզաբանում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը։
senor-hasratyan

Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների կողմից պարբերաբար տարածվող հաղորդագրություններն առ այն, թե իբր հայկական բանակի ստորաբաժանումները հրդեհել են Աղդամի շրջանի Բաշ Քարվենդ, Բայրամլար և Քենգերլի բնակավայրերին մոտակա տարածքները, իրականությանը չեն համապատասխանում և սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք է: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նման տեղեկատվություն տարածելու նպատակն է սեփական հասարակությանն ապակողմնորոշելը: Դեռ ավելին, Ադրբեջանում արդեն ավարտվել է բերքահավաքը և հենց իրենք են վառում իրենց ցանքատարածքները, ինչի արդյունքում կրակը շատ հաճախ տարածվում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի չեզոք գոտում»,-ասաց Սենոր Հասրաթյանը:

*

*