Արցախյան համաժողովի մասնակիցները` նախագահականում

Նախագահն ընդունել է լատինաամերիկացի հասարակական-քաղաքական գործիչների պատվիրակությանը
handipum

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի բարեկամների համաժողովի լատինաամերիկացիների պատվիրակությանը, որը գլխավորում էր Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը։

Պատվիրակության կազմում Լատինական Ամերիկայի տարբեր երկրներից ճանաչված անձինք են՝ խորհրդարանականներ, նախկին դիվանագետներ, հասարակական գործիչներ, որոնք Հայաստանի եւ Արցախի հետ հարաբերությունների զարգացման ջատագովներ են:

Խոսելով Ստեփանակերտում առաջիկայում կայանալիք համաժողովի մասին՝ Մարիո Նալբանդյանը շեշտել է, որ Արցախի արտաքին գործերի նախարարության եւ ՀՅ Դաշնակցության կողմից կազմակերպվելիք միջոցառման նպատակը Արցախի հետ միջազգային կապերի զարգացումն է։

Համաժողովին մասնակցում է աշխարհի 20 երկրների շուրջ 150 պատվիրակ, այդ թվում գործող պատգամավորներ, քաղաքապետներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ։

*

*