Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Արարատ Միրզոյանին

Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահը կարևորել է համազգային խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների ձևաչափը․․․
handipum

Փետրվարի 9-ին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ ՀՀ և ԱՀ խորհրդարանների նախագահների և ԱՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ:

Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահը կարևորել է համազգային խնդիրների շուրջ անկեղծ քննարկումների ձևաչափը և համատեղ եզրակացություններ անելու ու միասնական որոշումներ ընդունելու հանգամանքը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  բանակցային գործընթացի ներկա փուլին, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ՀՀ կառավարության ծրագրով կրթության և ՏՏ ոլորտներում իրականացվելիք աշխատանքներին, Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական համաձայնագրին վերաբերող հարցեր և հնչել առաջարկություններ:

Ամփոփելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի կազմակերպման հնարավորությունները և նիստի օրակարգում ներառվելիք հարցերի շրջանակը:

*

*