Նշանակվել է Արցախի Շահումյանի շրջանի ղեկավար

Բակո Սահակյանն այսօր, հաստատել է կառավարության որոշում․․․
arcakh-bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունիսի 23-ին, հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Բակո Սահակյանը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

*

*