Արցախի հանրապետությունը ևս փոխում է Սահմանադրությունը, բայց յուրովի

Հաջորդ քայլը Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումն է սահմանված ժամկետում:

Նախագահ Բակո Սահակյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ քննարկել է հայեցակարգին վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հանձնաժողովի տեսակետը, քաղաքական ուժերի մեծամասնության դիրքորոշումը, եւ բնակչության մեծամասնության կարծիքը ՝ Արցախի նախագահն ընդունել է առաջարկվող տարբերակն ու հավանություն տվել հայեցակարգին:

Հաջորդ քայլը  Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումն է սահմանված ժամկետում: Իսկ համապատասխան հանձնարարականը հանձնաժողովին Բակո Սահակյանն արդեն տվել է :

Արցախի առջեւ ծառացած մարտահրավերները պահանջում են ուժեղ եւ միասնական գործադիր իշխանություն, որն ի վիճակի կլինի ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում մոբիլիզացնել երկրի բոլոր ռեսուրսները եւ օպերատիվ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակի պահանջներին, իսկ գործող կառավարման համակարգը չի երաշխավորում միասնական գործադիր իշխանության առկայություն եւ չի ենթադրում գործադիր իշխանության

Գործող համակարգի այս թերությունն առաջ քաշելով՝  ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հայեցակարգով առաջարկում է փոխել երկրի կառավարման նախագահական մոդելը: Նշենք, որ կառավարման այս ձեւով Հանրապետության նախագահն ուղղակիորեն ընտրվում է ժողովրդի կողմից, եւ արտախորհրդարանական եղանակով ձեւավորում է գործադիր իշխանությունը՝ հանդիսանալով գործադիր իշխանության ղեկավար:

«Ժողովրդի կողմից ընտրված Հանրապետության նախագահը ստանում է ժողովրդի մանդատը՝ իրագործելու իր առաջարկած քաղաքականությունը: Եվ որպես գործադիր իշխանության ղեկավար՝  ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջեւ». ասվում է հայեցակարգի նախագծում:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները