Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման և ընդլայնման մեջ

Բակո Սահակյանն ընդունել է Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին
arcakh-handipum

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության մի խումբ ներկայացուցիչների:

Քննարկվել են մարդասիրական ոլորտում Ավստրալիայի եւ Արցախի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահը նշել է, որ Արցախը շահագրգռված է Ավստրալիայի հետ կապերի խորացման և ընդլայնման մեջ՝ կարևորելով այստեղ Ավստրալիայի միավորված եկեղեցու և Ավստրալիայի հայ ավետարանչական ընկերակցության աջակցությունն ու գործուն մասնակցությունը:

*

*