Բելգիայի խորհրդարանականներն այցելել են Արցախ

Հ.Յ. Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ․․․
arcakh-ayc

Սկսած 2015 թվականից` Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ:

Հ.Յ. Դաշնակցության Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն եւ նրա տեղակալ Ջուլի Սզման:

Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության եւ արցախյան խնդրի մասին ճշմարտության տարածման հարցերը:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

*

*