Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին է միացել է նաեւ Արթուր Աղաբեկյանը

«Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար․․․»․ Արցախի նախագահի խորհրդական
artur-aghabekyan

Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին է միացել նաեւ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը՝ գրառում հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում:

Նա նշել է, որ չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինի առաջնագծում, չզրուցի մարտական խնդիր կատարող հրամանատարների եւ զինվորների հետ եւ եկել է եզրակացության, որ նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ է, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների եւ եղբայրների արյամբ: «Լսելի չէ նրանց համար եւ ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել: Գործի անցնելու ժամանակն է…»,- ասված է գրառման մեջ:

*

*