Հայաստանի եւ Արցախի նախագահները Մաղավուզում մասնակցել են զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացմանը

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների․․․
armen-sargsyan-arcakh

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ եւ մասնակցել բնակավայրի ազատագրման 26-ամյակի շրջանակներում տեղադրված,  զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանը պետական բարձր պարգեւներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:

Բակո Սահակյանը նշել է, որ մաղավուզցիները միշտ էլ աչքի են ընկել իրենց հայրենասիրությամբ՝ ակտիվորեն մասնակցելով հայրենիքի պաշտպանության գործին: Նախագահը կարեւորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը:

Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է նաեւ Թալիշ, ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, հանդիպում ունեցել ապրիլյան պատերազմին մասնակցած զինծառայողների եւ ազատամարտիկների հետ:

*

*