«Խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»․ Ալիեւ

Հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Նովրուզի առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում․․․
aliev3

«Բաքուն դեմ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային ձեւաչափի փոփոխությանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Նովրուզի առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում:

Իլհամ Ալիեւը կրկին պնդել է, թե Ղարաբաղն Ադրբեջանի պատմական տարածքն է ու խնդիրը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե ձեւաչափի փոփոխության, այլ վերականգնման առաջարկ է:

*

*