Արայիկ Հարությունյանը մեկնել է Փարիզ

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին կայցելի նաեւ Գերմանիա
tumo-pariz3 (1)

2018 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ, որտեղ կմասնակցի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացման արարողությանը: Փարիզում նախարարը կհանդիպի նաև Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ. նախատեսվում է քննարկել «Հորիզոն-2020» ծրագրի մասնակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության հետ ծրագրերի իրականացումը:

Հոկտեմբերի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և կմասնակցի Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հիմնադրման քսանամյակին նվիրված միջոցառմանը:

Այցի շրջանակում նախատեսվում են նաեւ մի շարք հանդիպումներ։

Տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

*

*