Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել...
arayik-harutyunyan2 (1)

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը 2007 թ.-ից մինչև 2017 թ.-ը ԼՂՀ վարչապետն էր, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո՝ ԱՀ պետական նախարար:

2018թ-ի հունիսի 6-ին Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել:

*

*