Արցախում առաջիկա օրերին սպասվում են կադրային նոր փոփոխություններ

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը սահմանափակում էր իր հնարավորությունները:
artsakh

Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ Արցախի պետնախարարի պաշտոնը սահմանափակում էր իր հնարավորությունները: Այս մասին նա ասաց հունիսի 6-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:  «Ես ուզում եմ լինել ավելի  անկախ և Արցախում այդ պահանջված բարեփոխումներին ավելի ազատ մասնակցություն ունենալ՝ կարծիքներ արտահայտելով, ինչու չէ նաև քննադատություններ հնչեցնելով»,-հավելեց Հարությունյանը:

Հարությունյանի խոսքով՝ իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին, ինչպես նաև քաղաքական մյուս բոլոր նախաձեռնություններին:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հավանական հրաժարականի մասին խոսակցություններին, Հարությունն ասաց, որ Բակո Սահակյանը սահմանադրության երաշխավորն է, գերագույն գլխավոր հրամանատարը և նախագահի  հաճախակի փոփոխությունը նա անիմաստ  է համարում: «Ես համոզված եմ, որ մենք երկրում իրականացվող բարեփոխումների ճիշտ ճանապարհն ենք ընտրել»,-ընդգծես Արցախի նախկին պետնախարարը, հավելելով, որ առաջիկա օրերին Արցախում սպասվում են  կադրային նոր փոփոխություններ:

*

*