ՀՅԴ ՀԵՄ-ը պահանջում է նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի մոտ:

Նոյեմբերի 6-ին ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը․ պատճառը վերջին շրջանում նախարարության մի շարք որոշումներն են: Բողոքի ակցիա իրականացնողները դատարկ արկղեր էին բերել՝  Արայիկ Հարությունյանի անձնական իրերը լցնելու համար: «Մենք այնքան բարեկիրթ ենք, որ առանց իր թույլտվության չենք մտնի իր աշխատասենյակ, դրա համար արկղերը կթողնենք այստեղ, որ իր բոլոր իրերը տեղավորի ու հեռանա»,-ասել է ցուցարարներից մեկը:

«Մենք իր դեմ ոչինչ չունենք, ուղղակի ուզում ենք օգնել, որ պատվով հեռանա…Ես հարկատու եմ, իմ վճարած հարկերով այս երկրում բազմաթիվ իրադարձություններ պետք է լինեն, որոնք պետք է նպաստեն Հայաստանի հզորացմանը: Ես մեծ հաճույքով եմ այդ հարկերը վճարում, բայց չեմ հանդուրժի, որ իմ հարկերով սեռափոխվածի միասին ֆիլմ նկարվի, ընդ որում այդ մարդը Հայաստանը լքել է եւ Հոլանդիայում է ապրում, իսկ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարոտ են…

Նախարարն անցել է կարմիր գիծը` հայրենիք, հայ, ազգ, այդ հասկացությունների հետ խնդիր ունի նախարարը, եւ ինձ դուր չի գալիս իր վարած քաղաքականությունը»,-ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամը: Ապա կոչ արեց, որ նախարարը մի օր կրկին մետրոյով երթեւեկի եւ հարցնի` ուզո՞ւմ են իրեն նախարար տեսնել:

*

*