«Արարատյան բակալավրիատ»-ին հատկացված 666 միլիոնից շուրջ 280 միլիոն դրամը չի ծախսվել

Հանդիպել է տնօրենների և ուսուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները...
arayik-harutyunyan

«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրին պետական բյուջեից հատկացումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտվել է։ Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պարզվել է, որ 2017-ին հատկացված 666 միլիոնից շուրջ 280 միլիոն դրամը չի ծախսվել, հետագայում ձևավորվել է որպես կանխավճար:

«Ես որոշել եմ ու հանձնարարական եմ տվել, որ մեր ներքին աուդիտի կողմից ուսումնասիրվի 2015-ից սկսած գործունեությունը, երբ վճարումները սկսվել են, որպեսզի տեսնենք գումարների փոխատեղումներն ինչպես են լինում: Խումբ կձևավորվի, որը մոնիթորինգի կենթարկի արդյունքները»,-ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հունիսի 14-ին հանդիպել է «Արարատյան բակալավրիատ»-ով վերապատրաստված ուսուցիչների և թեկնածու դպրոցների տնօրենների հետ, լսել է նրանց հնչեցրած մտահոգություններն ու առաջարկությունները, խոստացել դրանք ևս մեկ անգամ քննարկել:

Հարցին՝ հնարավոր է, որ եկող սեպտեմբերից որոշ դպրոցներում այդ կրթական ծրագիրը չներդրվի՝ չնայած ներդրումն արդեն նախատեսված էր, նախարարն ասաց. «Այս պահին դրա հետ կապված որևէ որոշում չկա»:

*

*