Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Նա այդ պաշտոնում 1 ամիս առաջ էր նշանակվել։
vahan-kostanyan

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով: «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,- գրել է նա։

Վահան Կոստանյանն այդ պաշտոնում  նշանակվել էր մայիսի 21-ին։

*

*