«Ծառուկյան» խմբակցությունը և փոխվարչապետը ԸՕ փաթեթի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ

«Ծառուկյան» խմբակցության հետ քննարկմանն ունեինք մեկ սկզբունքային կետ...
ararat-mirzoyan (1)

Հայաստանի Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկման արդյունքում որոշակի հարցերի վերաբերյալ գտել են փոխզիջումային լուծումներ:

Խմբակցության անդամների հետ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վստահեցրեց` «Ծառուկյան» խմբակցությունը մեծ հաշվով կիսում է իրենց մոտեցումները:

««Ծառուկյան» խմբակցության հետ քննարկմանն ունեինք մեկ սկզբունքային կետ: Դա վերաբերում էր խորհրդարան չորս խմբակցությունների անցնելուն: Մենք քննարկեցինք և ունենք որոշակի փոխզիջումային լուծում: Չորրորդ ուժը ներկայացված կլինի ԱԺ-ում, եթե նա հավաքի առնվազն 2  տոկոս ձայն»,- նշեց Միրզոյանն ու հավելեց` սակայն այս հարցը դեռ պետք է քննարկեն մյուս խմբակցությունների հետ:

*

*