Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մենք պարտվելու իրավունք չունենք. Արարատ Միրզոյան

Պատերազմ են հայտարարում ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին...
ararat-mirzoyan

Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, բայց ոչ թե մեր քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին հայտարարեց ՔՊԿ վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ակնհայտ է, որ պատերազմ է հայտարարված մեզ, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊԿ-ին, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Պատերազմ են հայտարարում ոչ թե մեզ, ոչ թե մեր քաղաքական թիմին, պատերազմ են հայտարարում ՀՀ հեռանկարին, երազանքին: Այստեղ է, որ պետք է հասկանանք՝ մենք պարտվելու իրավունք չունենք: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք ունենք ՀՀ քաղաքացիների աջակցությունը»,- ասաց ԱԺ նախագահը:

*

*