Արարատ Միրզոյանը միաձայն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

Միրզոյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր

Այսօր տեղի ունեցած քվեարկության արդյունքներով, 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Միրզոյանի օգտին քվեարկել է 131 պատգամավոր:

Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Նշենք, որ Արարատ Միրզոյանի թեկնածությունն առաջադրել էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը, և նա միակ թեկնածուն էր:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները