Ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Արարատ Միրզոյան

Անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը...
ararat-mirzoyan (1)

Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը: Այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությանը:

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել: Պարոն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-նշել է Արարատ Միրզոյանը:

*

*