Միջազգային դոնորների հետ քննարկվել է խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցությունը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք․․․
ararat-mirzoyan (1)

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

*

*