28 տարի առաջ այս օրը մենք ինքնե′րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում. Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձը
ararat-mirzoyan-sardarapat

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: 

«28 տարի առաջ այս օրը մենք ինքնե′րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինքնորոշում և ինքնիշխանություն։ Սրա′նք են Անկախության տոնի, անկախության հանրաքվեի հերթական տարեդարձի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը։ Սրա′նք են այս տոնի հիմքում ընկած այն նվիրական գաղափարները, որոնց մենք պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք սերունդներին։

Շնորհավորում եմ բոլորիս։ Կեցցե′ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե′ հայկական անկախ պետականությունը»,-նշված է ուղերձում։

*

*