Արամ Մանուկյանը 40-տոկոս ստվերը հարկային դաշտ բերելու պատրաստակամություն չի տեսնում

Վարդան Արամյանը զեկույցը դրական շեշտով է սկսել՝ 2017-ի տնտեսական աճը արագացող է լինելու:
aj

Այսօր էլ պատգամավորները սկսել են պետության ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումը։ Ի դեպ, առաջին անգամն է, որ պետբյուջեի նախագիծը քննարկվում է՝ առանց Կառավարության բոլոր անդամների ներկայության, ինչը զայրացրել է անգամ խորհրդարանի նախագահին։

Ներողություն հայցելուց հետո Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկույցը դրական շեշտով է սկսել՝ 2017-ի տնտեսական աճը արագացող է լինելու: Դրան հակառակ՝ դանդաղելու են Համախառն Ներքին Արդյունքի նկատմամբ պետական պարտքի տեմպերը:

Բյուջեի նախագիծը 2017-ին խոստանում է 3.2 տոկոս իրական աճ: Արտահանման ծավալները կավելանան, նաեւ արտահանվող տեսականու մեջ էլ գների վերականագնման նախադրյալներ կան. մետաղի միջազգային գները 3-4 տոկոսով աճելու են:

Վարդան Արամյանը խոսել է նաեւ հարկային եկամուտների մասին: Դրանք կավելանան միայն 0.3 տոկոսով: Նախարարի այս զեկույցին էլ հաջորդել են պատգամավորների հարցերը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի գնահատմամբ, եկամուտների 0.3 տոկոս աճ սահմանելը որեւէ կերպ չի արտացոլում տնտեսության 40-տոկոս ստվերը հարկային դաշտ բերելու պատրաստակամությունը:

Նախարարն էլ արձագանքել է, թե «դեռ չի եղել մի պետություն, որը կարողացել է մեկ տարում բյուջե մտցնել 40-տոկոս ստվերը: Կարեւորը՝ 2017-ին արտաքին ցնցումներ չեն կանխատեսվում»:

*

*