Արամ Հարությունյանը հերքում է տարածված խոսակցությունները

Արամ Հարությունյանը հերքում է տարածված խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է արտագաղթել Հայաստանից:
aram-harutyunyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը հերքում է տարածված խոսակցությունները, թե ինքը պատրաստվում է արտագաղթել Հայաստանից:

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Արամ Հարությունյանը հերքեց մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե վաճառում է իր բիզնեսները և պատրաստվում է արտագաղթել:

«Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում»,- նշեց պատգամավորը:

Մամուլում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախին մարզպետ Արամ Հարությունյանը վաճառում է իրեն պատկանող բիզնեսները և պատրաստվում է լքել Հայաստանը:

*

*