Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Իրանի նախագահին

Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից։
aram-arajin-rohani

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, նամակում մասնավորապես նշված է. «Ձերդ Վսեմութիւն, ուրախութեամբ իմացանք Ձեր վերընտրութիւնը որպէս նախագահ Իրանի Իսլամական Հանրապետութեան։ Արդարեւ, Ձեր վերընտրութիւնը պերճախօս վկայութիւն մըն է Ձեր անձին նկատմամբ Իրանի ժողովուրդին ունեցած սիրոյն, վստահութեան ու ակնկալութեան։

Նախագահական Ձեր նախորդ շրջանին Դուք փաստեցիք Ձեր գերազանց կարողութիւնը՝ դիմագրաւելու եւ յաջողութեամբ գլուխ հանելու Իրանի պատմութեան դժուարին հանգրուանի մը Ձեր առջեւ դրուած մարտահրաւէրները եւ խոչընդոտները, զերծ պահելով Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բոլոր տեսակի վտանգներէ, ինչպէս նաեւ հաստատեցիք Իրանը որպէս շրջանային գերհզօր պետութիւն։

Իրանահայութիւնը կը նայի Ձեզի եւ Ձեր իմաստուն ղեկավարութեան միշտ խոր սիրով ու վստահութեամբ։

Կրկին անգամ, պարոն նախագահ, կը շնորհաւորենք Ձեզ եւ կը մաղթենք Ձեզի յաջողութիւն եւ առողջութիւն եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենայն բարիք եւ բարգաւաճում»։

*

*