12:35 - 12.03.2019
384 Դիտում
Մարտի 11-ին Արամ Ա Վեհափառ հայրապետն ընդունել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ ՏԵր-Խաչատուրյանին եւ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանին:
Շուրջ երեք ժամ տեւած հանդիպման ժամանակ լայնորեն քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները եւ Սփյուռքին առնչվող մի շարք կարեւոր հարցեր: Արծարծվել են նաեւ Արցախին ու Հայ Դատին վերաբերող հարցեր ու ծրագրեր: