Արագածոտնի մարզպետը կազատվի պաշտոնից

Նոր մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է...
gab-gyozalyan-ashot-simonyan

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շուտով կազատվի զբաղեցրած պաշտոնից։ «Երկիր Մեդիայի» հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։

Գյոզալյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր 2016 թվականի մարտի 3-ից:

Նոր մարզպետի պաշտոնում ՀՅԴ-ն առաջադրելու է այդ կառույցի Երեւանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանի թեկնածությունը։

Նա ծնունդով Արագածոտնի Թալինի շրջանից է, մասնագիտությամբ տնտեսագետ է, տնտեսագիտական գիտությունների թեկնածու։ Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ  ՀՅԴ համամասնական ցուցակում 14-րդն էր։

 

*

*