Թուրքիայից արձագանքել են Լապշինի հարցով Արագած Ախոյանի կոչին

Ախոյանի կոչը շատ արժեքավոր է համարել նաև Շանար Յուրդաթափանը` նույնպես դատապարտելով կատարվածը․․․
aragac,-akhoyan

ermenihaber.am -Թուրքական «T24» լրատվական կայքի վերլուծաբան Րաֆֆի Հերմոնը հրապարակել էր Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի կոչը, որում վերջինս Թուրքիայի հասարակական գործիչներին ու մտավորականներին կոչ էր արել միասին դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Ախոյանը կոչում համոզմունք էր հայտնել, որ անկախ թուրքիայում տիրող իրավիճակից, այնտեղ կան շատ հարգարժան մարդիկ, որոնք ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության դեմքը:

«Տեսնենք այդ կոչը արձագանք կգտնի՞»,- նշել էր հոդվածի հեղինակը:

Շատ չանցած Ախոյանի կոչին, Թուրքիայից 2 գրավոր պատասխան է ստացվել: Հերմոնը դրանք ներկայացնում է իր «Թուրքիայի պատասխանը Հայաստանին» հրապարակման մեջ: Հայ պատգամավորին պատասխանել են նախկին պատգամավոր «Կանաչների ձախակողմյան կուսակցության» հիմնադիր Ուֆուք Ուրասը և կոմպոզիտոր, իրավապաշտպան «Մտավոր հանցագործության դեմ նախաձեռնություն» անվանումով հասարակական կազմակերպության խոսնակ Շանար Յուրդաթափանը:

Ուրասը, ԱԺ պատգամավորի կոչը շատ կարևոր է համարել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և առերեսման տեսանկյունից` հույս հայտնելով, որ նպանատիպ առաջադիմական քայլերից հետո աշխատանքներ կտարվեն հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեղ ստեղծելու ուղղությամբ:

Շարունակելով միտքը Ուրասն ասել է.

«Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող անպատասխան թողնել Ախոյանի կոչը: Ցանկանում եմ մեր համերաշխությունը հայտնել պարոն Լապշինի ժամ առաջ ազատ արձակվելու ուղղությամբ կատարվող քայլերին: Ցանկանում եմ այս կոչը անել հատկապես Թուրքիայից, քանի որ լրագրությունը սահմաններ չճանաչող մասնագիտություն է: Լրագրությունը հասարակական մասնագիտություն է: Լրագրողները չպետք է առևանգվեն, չպետք է սակարկումների առարկա դառնան:

Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական գործունեություն իրականացնելու տեսանկյունից շատ կարևոր են հասարակությունների միջև նմանատիպ ժողովրդավարական ժեստերը: Պարոն Ախոյանի կոչը շատ ենք կարևորում:

Հարգարժան լրագրողի ազատությունը բոլորիս ազտությունն է: Ճշմարտություններից չվախենանք, որպեսզի կարողանանք եղբայրություն կառուցենք», — գրել է Ուրասը:

Ախոյանի կոչը շատ արժեքավոր է համարել նաև Շանար Յուրդաթափանը` նույնպես դատապարտելով կատարվածն ու անընդունելի համարելով լրագրողական գործունեության խոչընդոտման ցանկացած դրսևորում:

Յուրդաթափանը նշել է, որ արդեն Բաքվին նախատելու տեղ էլ չունեն, քանի որ Թուրքիայում տիրող իրավիճակը շատ չի տարբերվում Ադրբեջանի վիճակից:

Յարդաթափանի խոսքով նման միջադեպերը պետք է քննադատել անկախ նրանից, թե որտեղ են տեղի ունեցել:

*

*