Արաբկիրում ՀՅԴ-ն իր քարոզարշավը եզրափակեց ռոք համերգով

Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան այգում տեղի ունեցավ հանրահավաք
arthur-xachatryan-hyd-mergelyan-aygi (1)

Այսօր` դեկտեմբերի 6-ին, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Մերգելյան այգում տեղի ունեցավ հանրահավաք` թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ՀՅԴ վարկանիշային թեկնածուների մասնակցությամբ:

Հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես եկան թեկնածուներ Վանուշ Ահարոնյանն ու Արթուր Խաչատրյանը։ Նրանք վերստին ներկայացրեցին ՀՅԴ նախընտրական ծրագիրը՝ նշելով, որ Դաշնակցությունը մշտապես եղել է անշեղ իր սկզբունքներից և նպատակներից և եղել է հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ հողին ու հային։

Հանրահավաքից հետո ժողովրդական և հայրենասիրական երգերով հանդես եկավ Mik Aelian ռոք խումբը։

hyd-roq-hamerg

*

*