Արա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

...այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին:
ara-babloyan (1)

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին եւ կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարեւորել է խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաեւ արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Մանրամասները՝ այստեղ:

 

*

*