Արա Բաբլոյանը կվերադառնա առողջապահության ոլորտ

...պատրաստ է իր փորձը փոխանցել նոր խորհրդարանին:
ara-babloyan-aj

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ հաջորդ նախագահին խորհուրդ է տալիս խորհրդարանի գործունեությունը շարունակելու համար ավելի լավ ու նոր հնարավորություններ գտնել: Բաբլոյանը թեև վերադառնում է առողջապահության ոլորտ, սակայն հետևելու է զարգացումներին: Բաբլոյանն այս մասին ասաց  լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ես կարծում եմ, որ այս դաշտում արեցի այն ամենը, ինչ կարող էի անել: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ է, որ ես վերադառնամ առողջապահության ոլորտ, անեմ այն, ինչ, որ շատ լավ եմ անում: Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Ես միշտ հանդես եմ եկել որպես մի մարդ, որը իր 70 տարվա ավելի քան 50 տարին նվիրել է մարդկանց առողջությանը, նաև ծրագրերի զարգացմանը: Դրա համար ես անտարբեր չեմ այն ամեն ինչին, ինչ պետք է տեղի ունենա»,-ասաց Բաբլոյանը:

«Պատրաստ եմ իր փորձը հաղորդել նորընտիր խորհրդարանին, բայց ամեն դեպքում այլևս չեմ լինի պետական պաշտոնյա»-շեշտեց Բաբլոյանը:

*

*