Արա Բաբլոյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

«...պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են»
ara-babloyan (2)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Արա Բաբլոյանը շնորհավորել է ԱՀԱԸ հիմնադրման 100-ամյակի առթիվ եւ կարեւորել հայրենիքում 1988թ. երկրաշարժից ի վեր նրանց ծավալած գործունեությունը:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ անկախ մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից եւ մի շարք հարցերում քաղաքական ուժերի ունեցած տարբեր դիրքորոշումներից՝ պետության շահերից բխող հարցերում բոլոր ուժերը միակարծիք են:

Զավեն Խանջյանը նշել է, որ իրենք պատրաստակամ են շարունակելու աջակցությունը Հայաստանին:

*

*