Արա Բաբլոյանը կմեկնի Մոսկվա

Այցը նախատեսված է պետռվառի 13-15-ը
ara-babloyan (1)

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արտաշես Գեղամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Արա Բաբլոյանը Պետական դումայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները