Արա Բաբլոյանը կմեկնի Մոսկվա, ապա Ժնեւ

Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:
ara-babloyan

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ժնեւ` մասնակցելու Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին:

Շվեյցարիա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

*

*