Արա Բաբլոյանը հրավիրել է եւ հրավերներ ստացել

ՀՀ ԱԺ նախագահը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել։
ara-babloyan-seul

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի հետ:

Արա Բաբլոյանը հանդիպումների ընթացքում քննարկել է Հայաստանի եւ այդ երկրների հետ համագործակցության առկա մակարդակը, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հեռանկարները:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային տարբեր կառույցներում միմյանց դիրքորոշումները սատարելու անհրաժեշտությանն ու կարեւորությանը՝ ընդգծելով, որ աշխարհի քաղաքակիրթ երկրները պետք է միավորեն ջանքերը երկրագնդի տարբեր անկյուններում խաղաղության հաստատման ու պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության զարգացման գործում:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն իր գործընկերներին հրավիրել է Հայաստան եւ ստացել նրանց երկրներ այցելելու հրավերներ:

*

*