Ալեքսանդր Իսկանդարյան. «Տեղի ունեցածը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար»

Քաղաքագետները մեկնաբանել են այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունները:
heghapokhutyun3

panorama.am — «Ծայահեղականությունը լինում է երկու տեսակի` միայն խոսքերի մեջ և գործնական: Եվ երբ այն անցնում է գործնական՝ նման վտանգավոր հարթություն, լրջագույն վտանգ և սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:  Սա բոլորովին նոր իրավիճակ է, երբ հայտնվում են մարդիկ, որոնք պատրաստ են զենքը ձեռքին լուծել քաղաքական հարցեր»,- մեկնաբանելով այսօր առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձությունները` Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկ այլ քաղաքագետի՝  Ալեքսանդր Մարկարովի իրավիճակի գնահատականը համարյա նույնն էր՝ բացի վտանգի լրջության աստիճանից.

«Ծավալված իրադարձությունները ահազանգ են այն բանի, որ ահաբեկչությունը ցանկացած պահի կարող է վտանգել ներքին կայունությունը:

Հաշվի առնելով իրադարձությունների մասշտաբները` այս ամենը դժվար թե Հայաստանի անվտանգության համար հանդիսանա լուրջ վտանգ: Գործության ծավալները լուրջ չեն, բացակայում է օժանդակություն ու լուրջ ռեսուրսները»:

Հուլիսի 17-ի  լուսադեմին «Նոր Հայաստան» շարժման մի խումբ անդամները զինված մտել են ոստիկանության Էրեբունու բաժին ու պատանդ վերցրել ոստկաններին։ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով, որ «զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝  ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար»։

Այս պահին պաշտոնական այլ տեղեկություն չկա:

*

*