Ապրիլի 22-ը նախորդ տարի ու հիմա

Նախորդ տարի այս օրը «Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ տարի այս օրը «Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին նախկին վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա պաշտոնավարմանը դեմ, ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանին մեկ օր էր պետք ընդունելու համար, որ իրավիճակին չի տիրապետել:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ինչից հետո իշխանության եկած ուժը՝ ոգեշնչված նախորդ տարվա այդ օրերից, որոշել է քաղաքացուն նվիրված տոն հռչակել:

Օրվա բյուջեն 124 մլն դրամ է: Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը վստահ են՝ ծախսն արդարացված է, թեեւ դեռ չգիտեն՝ տոնն ինչպես է նշվելու:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*