Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքների կայուն եկամուտի աղբյուրներ ապահովելը կառավարության ուշադրության կենտրոնում է

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ իրականացվել է ընտանիքների կարիքների գնահատում և արդեն իսկ մոտ մեկ տասնյակ ընտանիքների մասով կան առաջարկություններ՝ նրանց համապատասխան ծրագրերում ընդգրկելու համար:
tank--aprilyan-paterazm

ՀՀ կառավարությունը շարունակում է աշխատանքներ տանել ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման և կայուն եկամուտի աղբյուրների ապահովման ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով՝ իրականացվել է ընտանիքների կարիքների գնահատում և արդեն իսկ մոտ մեկ տասնյակ ընտանիքների մասով կան առաջարկություններ՝ նրանց համապատասխան ծրագրերում ընդգրկելու համար:

«Դա լուծելու է կայուն զբաղվածություն ապահովելու խնդիր, թե փոքր ձեռնարկատիրության, թե գյուղատնտեսության աշխատանքների իրականացման հետ կապված: Միաժամանակ կա նաև առաջարկություն էկոնոմիկայի նախարարության կողմից, որը ևս քննարկվել է: Այս ամենը համադրելի ու ամբողջական դարձնելու խնդիրը ներկայումս քննարկումների փուլում է», -ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ կարճաժամկետ բոլոր խնդիրները գործադիրն այժմ լուծում է՝ գործող ծրագրերի շրջանակում: Միաժամանակ նախատեսվում է ձևավորել ամբողջական մեխանիզմ, որպեսզի կայուն եկամուտների ձևավորման աղբյուրները հստակ ու անընդհատ գործող մեխանիզմներ դառնան:

*

*