Քարոզչությունն անցել է գործող օրենսդրությանը համապատասխան․ ԱՊՀ դիտորդներ

Ընտրական գործընթացներն ամփոփել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
aph-ditord

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցել են բաց եւ թափանցիկ, համաձայն Սահմանադրությանը եւ Ընտրական օրենսգրքին: Ընտրական գործընթացներն ամփոփել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

Ներկայացուցիչները բարձր են գնահատել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը: Չնայած, ըստ դիտորդների, Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ անցկացնել, այնուամենայնիվ, դեռ ամբողջապես լուծված չէ տեղամաս այցելելու հնարավորութուն չունեցողների հարցը. որոշ ընտրատեղամասեր տեղակայված են եղել 2-րդ, նույնիսկ 3-րդ հարկերում։

Դիտորդների խոսքով՝ քարոզչությունն անցել է ընդհանուր առմամբ գործող օրենսդրությանը համապատասխան: Արձանագրված խախտումները հիմնականում կապված էին քարոզչական պաստառների հետ:

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստական եւ անցկացման ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել ԱՊՀ մասնակից երկրներից՝ 84 հոգի, որոնցից 16-ը՝ երկար ժամանակով:

*

*