Մինսկում ընթանում Է ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը — Երկիր Մեդիա

Մինսկում ընթանում Է ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Օրակարգում ներառված Է 13 հարց
aph

Մինսկում ապրիլի 6-ին բացվել Է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:  Հանդիպման մեկնարկից առաջ պատվիրակությունների ղեկավարներին ողջունել են Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում Է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Բելառուսի մայրաքաղաքում ընթացող հանդիպմանը նախարարները քննարկելու են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, իրավապահ, մշակութային-հումանիտար եւ ռազմական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Օրակարգում ներառված Է 13 հարց:

Նիստի արդյունքներով հավանության արժանացած մի շարք փաստաթղթեր ներկայացվելու են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի եւ պետությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:

*

*