ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում համատեղ հայտարարություն է ընդունվել

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը
aph-agn

Հոկտեմբերի 10-ին Աշխաբադում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության արտգործնախարարների խորհրդի նիստը, որում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ի թիվս այլ հարցերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որում հայկական կողմի առաջնային գերակայություններն են Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը:

ԱԳ նախարարների կողմից ընդունվել է համատեղ հայտարարություն՝ հաջակցություն տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխարգելման ուղղությամբ գործնական քայլերի, ինչպես նաև հավանություն է տրվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձի նախագծին, որի ընդունումը նախատեսված է հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին:

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին որոշում է կայացվել հաջորդ նիստն անց կացնել Ղազախստանում՝ 2020թ ապրիլի 3-ին։

*

*