Նախագահն Ազգային անվտանգության նիստում հանձնարարականներ է տվել

Քննարկվել են Ադրբեջանի կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակման...
azgayin-anvtangutyan-khorhrdi-nist-serj-sargsyan

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

Պաշտոնական հաղորդագրությամբ, Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները:

Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

*

*