Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը գործող կապ է. Աննա Նաղդալյան

Կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը
anna-naghdalyan

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապը հաստատվել է, և այս օպերատիվ կապն ուղղված է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ամրապնդմանն ու ձևավորմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով  հարցին, թե երեկ պաշտպանության բանակի զինվորի վիրավորվելու դեպքի հետ կապված կիրառվել է օպերատիվ կապը, Նաղդալյանը պատասխանեց. «Կապը հաստատվել է ոչ թե հանրային հայտարարության համար. դա իսկապես գործող կապ է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված օպերատիվ կապի հաստատման մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները