Աննա Հակոբյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների եւ դիվանագետների կանանց հետ

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց...
anna-hakobyan-despanner-kanayq2 (1)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կանանց և ՀՀ-ում հավատարմագրված կին դեսպանների հետ:

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։

Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշեցին Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորեցին երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը և ներկայացրեցին այս ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։

Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Հակոբյանը նշեց, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։

*

*