Պաշտոնական Անկարայի առաջին արձագանքը՝ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ

Խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը
ankara

Պաշտոնական Անկարան առաջին արձագանքն է տվել հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը, խնդրին Բաքվում արձագանքել է Թուրքիայի փոխարտգործնախարար Ահմեթ Յըլդըզը՝ հերթական անգամ իր խոսքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:

Անդրադառնալով ցյուրիխյան արձանագրությունների մասին հնչեցված հարցին՝ փոխնախարարն ասել է. «Դա նրանց գործն է: Միևնույնն է՝ այս տարիների ընթացքում նրանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում դժկամություն են ցուցաբերել»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 1-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը դադարեցնելու մասին:

*

*