Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 23-ին երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
ankakhutyan-drosh

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 26-րդ տարեդարձը:

26 տարի առաջ` 1991-ի այս օրը Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

*

*