ՀՀԿ-ին կմիանա Անի Զախարյանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը

Նա նշել է, որ որոշել է այլ քաղաքական ուղի որդեգրել:
ani-zakharyan

Ո՞ր ուժին է միանալու Հովիկ Աբրահամյանը եւ ինչպե՞ս է նա հիմնավորելու «Հանրապետականից» իր հեռանալը. ենթադրվում է, որ այսօրվա իր հայտարարությունում նախկին վարչապետը կտա այս հարցերի պատասխանը: Մինչ դա՝ մամուլը գրում է, որ առաջիկայում «Հանրապետականը» կլքեն էլի մի քանի կուսակացականներ:

Փոխարենը՝ իշխող «Հանրապետականին» միանալու մասին է այսօր հայտարարել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը: Նա լրագրողներին ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում անցողիկ տեղ զբաղեցնելու եւ նրանց միավորվելու իր առաջարկությունը մնացել է անարձագանք կամ մերժվել է, ու ինքը որոշել է այլ քաղաքական ուղի որդեգրել:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*